Սերժ Սարգսյանը անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից տեղեկանում ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստի պատասխանը բացասական է:
Նախագահ Սարգսյանը որևէ գանգատ չունի, ինքնազգացողությունը լավ է և այսօրվանից անցել է լիարժեք աշխատանքային ռեժիմի: