Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System
uncategorized

Ինչ է փնտրում Արցախի նախագահը Մոսկվայում

ԶԼՄ-ները հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Մոսկվայում է եւ հանդիպումներ է ունենում ռուս պաշտոնյաների հետ: Պաշտոնական տեղեկություն չկա, եւ հայտնի չէ, թե ինչ մակարդակի հանդիպումներ է ունենում Արցախի նախագահը։ Հայտնի չէ նաեւ, հանդիպե՞լ է նա արդյոք Ռուսաստանի հայակական կազմակերպությունների հետ։

 

Արցախում իշխանություն պահելու համար Արայիկ Հարությունյանին նախ պետք է փող գտնել։ Նա խոստումներ է տվել ղարաբաղցիներին, ասելով, որ կփակի կոմունալ ծառայությունների, վարկերի պարտքերը, կվճարի աշխատավարձեր եւ թոշակներ, նաեւ կվարձատրի աշխարհազորում ընգրկվելիք պետական ծառայողներն։

 

Սակայն փողն արդեն չի հերիքում։ Այս ամիսների կոմունալ եւ կապի ծախսերի մեծ մասն իսկապես փոխհատուցվել է պետության կողմից, սառեցված են որոշ վարկեր։ Սակայն բոլորը հասկանում են, որ երկար դա չի ձգվելու։ Ըստ երեւույթին, Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում կատարել Հարությունյանի խոստումները, եւ նա պիտի փորձի փող գտնել ինքնուրույն։ Ռուսաստան էր մեկնել նաեւ տարածքային կառավարման նոր նախարար Հայկ Խանումյանը, բայց պաշտոնական տեղեկություն այցի արդյունքների մասին չի եղել, թերեւս դրանց բացակայության պատճառով։

 

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Արցախի նախագահը մոսկովյան հանդիպումներից մեկի ընթացքում հայհոյախառը արտահայտություններ է արել Նիկոլ Փաշինյանի հասցեին՝ ասելով, որ «Եթե Հայաստանի ղեկին չլիներ այդ հոգեկան հիվանդը, պատերազմը կավարտեինք շատ ավելի շուտ ու նվազ կորուստներով»: Ինչքանով է հավաստի այդ լուրը, դժվար է ասել, թեեւ Հարությունյանը նախկինում էլ էր փորձում պատասխանատվությունը դնել Փաշինյանի վրա։

Այսպես թե այնպես, Արցախում իշխանություն փոխելու փորձեր այդպես էլ չարվեցին, թեեւ, ինչպես ասում են՝ իշխանությունն ընկած է գետնին, բարձրացնող չկա։ Արցախի ՀՅԴ կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը հայաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցներում ասել է, որ «Արայիկ Հարությունյանը պետք է ցույց տա, որ ինքը, լինելով դեռևս գործող նախագահ, կտրված կլինի Հայաստանի ներկա իշխանություններից, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանից»: Շարունակել Նիկոլ Փաշինյանի և նրա վարչախմբի կողմից ուղղորդված քաղաքականություն իրականացնել Արցախում, կարծում եմ, անընդունելի է, ասել է նա:

Իշխանյանը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունը չկարողացավ Արցախի անվտանգության երաշխավորի իրական դերը ստանձնել, և այսօր շատ լուրջ հարցականի տակ են անվտանգության երաշխիքները՝ միայն ռուս խաղաղապահներին թողնելը բավարար չէ:

«Իմ կարծիքով, այստեղ այլ գործընթաց է տեղի ունենում: Հարցեր կան, փակ քննարկումներ են տեղի ունենում, որոնք Արցախի գլխին նոր վտանգ փաթաթելու միտում ունեն, նոյեմբերի 9-ի հայտարարության շարունակության նման ինչ-որ բան: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է զգույշ լինի, հերթական անգամ չընկնի այդ թակարդը», ասել է Իշխանյանը:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանն էլ ասել էր, որ դժվար որոշումները դեռ առջեւում են։ 

Ավելին՝ այստեղ