Սերժ Թանկյանը պատասխանել է Էրդողանին. ''Բոլորը թքում են նրա վրա, եւ ով որ կանգնի նրա կողքին կհայտնվի այդ թքի տակ''
Ի պատասխան Էրդողանի երեկվա այն «կանխագուշակմանը», թե շուտով Լեռնային Ղարաբաղը կվերադառնա Ադրբեջանի կազմ, Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է.
«Ենթադրում եմ, որ Էրդողանը չի կարդացել պատմություն: Լեռնային Ղարաբաղը պատմականորեն պատկանում է հայերին: Ստալինն է այն տվել Ադրբեջանին: Արեւելյան Թուրքիան էլ մի օր կվերադառնա իր օրինական տերերին: Այս մարդը այնպիսին է, որ բոլորը թքում են նրա վրա, եւ ով որ կանգնի նրա կողքին կամ աջակցի, կհայտնվի այդ թքի տակ»: