Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia
Photo

Պուտինի պալատը ներսից

  

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հրապարակել է 2 ժամ տևողությամբ ֆիլմ Սև ծովի ափին գտնվող հոյակապ պալատի մասին, որը, ինչպես պնդում է ընդդիմադիրը, պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ֆինանսավորվում է նրա շրջապատի մարդկանց կողմից։

BBC-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ նախկինում այդ համալիրը որպես Պուտինի պալատ են անվանել նաև բազմաթիվ լրատվականներ։

Ֆիլմի նախաբանում, որը հրապարակվել է Նավալնիի YouTube-ալիքում, ընդդիմադիրը պարզաբանում է, որ որոշել է հետաքննություն անցկացնել, երբ դեռևս եղել է Բեռլինի հիվանդանոցի վերակենդանցման բաժանմունքում։ Սակայն որոշում է կայացվել, որ այն կհրապարակվի միայն այն բանից հետո, երբ Նավալնին վերադառնա Ռուսաստան։

«Քանի որ մենք չենք ցանկանում, որ այս հետաքննության գլխավոր հերոսը մտածի, որ մենք վախենում ենք նրանից, ես կպատմեմ արտասահմանում գտնվելու նրա վատագույն գաղտնիքի մասին», – բացատրել է Նավալնին:

Իր հերթին Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրը հայտնել է, որ Կրեմլը ծանոթ չէ պալատի մասին հրապարակմանը, սակայն «ըստ էության, այն սուտ է»։

Ընդդիմադիրի հետաքննության կենտրոնում գտնվում է Գելենջիկի մերձակայքում գտնվող 17,6 հազար քառակուսի մետր տարածք ունեցող պալատը, որը Նավալնին անվանում է Ռուսաստանում ամենամեծ մասնավոր տունը։

Ինչպես նշվում է հետաքննության մեջ, պալատի բոլոր այցելուներին խստորեն արգելվում է իրենց հետ անգամ տեսախցիկով հասարակ հեռախոսներ ներս մտցնել, իսկ ներս մտնող բոլոր ավտոմեքենաները զննվում են մի քանի անցակետերում։

Բացի բուն ամրոցից, տարածքում կա փակ  սառցե պալատ, եկեղեցի, 2,5 հազար քառակուսի մետր ջերմոց, 80 մետրանոց կամուրջ և ամֆիթատրոն: Քանի որ պալատը գտնվում է զառիթափին, ծով դուրս գալու համար փորվել էր հատուկ թունել, ասվում է հրապարակված տեսանյութում:

Նշվում է, որ բուն պալատական համալիրի տարածքը 68 հա է, սակայն պալատի շուրջ գտնվող  7000 հա տարածքը գտնվում է Անվտանգության դաշնային ծառայության վերահսկողության տակ ու հանդիսանում է փակ գոտի։

BBC-ի ռուսական ծառայությունը հիշեցնում է, որ այդ տարածքը համարվում է արգելոց և այն վարձակալել է «Կոմպլեքս» ՍՊԸ-ն, որն էլ հանդիսանում է պալատի սեփականատերը։

Բացի այդ, ընկերությունը վարձակալել է նաև պալատի դիմացի առափնյա տարածքը։ Այս հողատարածքի համար ընկերությանը դատի է տվել Վորոնեժի «Իմպուլս» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպությունը:

Մանրամասները՝ տեսանյութում