ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնում է, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվում է փետրվարի 1 ից։
«Covid 19 թեստի բացասական արդյունքի առկայությունը պարտադիր է»,-նշել է նա։
ՌԴ կառավարության որոշմամբ՝ մուտքը թույլատրվում է փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը ներառյալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանը վերացնում է մուտքի սահմանափակումները Ֆինլանդիայի, Հնդկաստանի, Քաթարի և Վիետնամի քաղաքացիների համար, հայտնել է Ռուսաստանի կառավարությունը երկուշաբթի օրը՝ հունվարի 25-ին:
«Եվս չորս երկրների ՝ Ֆինլանդիայի, Վիետնամի, Հնդկաստանի և Քաթարի քաղաքացիների համար վերացվում են Ռուսաստան մուտքի սահմանափակումները, որոնք ներդրվել են կորոնավիրուսի տարածման պատճառով», – ասված է նախարարության պաշտոնական կայքի տարածած հայտարարությունում:
Ինչպես նշված է, հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Այս երկրների քաղաքացիները և այնտեղ բնակության թույլտվություն ունեցողները կարող են անցնել Ռուսաստանի սահմանը օդային անցակետերի միջոցով: Բացի այդ, ռուսները հնարավորություն են ստանում մեկնել նշված չորս երկրներից որևէ մեկը:
Ռուսաստանում մարտ ամսին դադարեցվել էին կանոնավոր և չարտերային թռիչքները՝ աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով:
Ավելին՝ այստեղ