Կարեն Նազարյանի 32 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նախորդ տարի 15 միլիոն 851 հազար դրամի փոխառություններ է հանձնել, այն է՝ պարտքով է տվել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Նազարյանը նախորդ տարվա սկզբում 13 միլիոն 560 հազար դրամի չափով փոխառություններ է ունեցել, տարվա ընթացքում հանձնել է ևս 2 միլիոն 291 հազարի փոխառություն: Իսկ իր նախորդ տարվա դրամական միջոցներն էլ կազմել են 5 հազար եվրո և 50 հազար ամերիկյան դոլար:
Նրա տարեկան եկամուտներն էլ ստացվել են միայն աշխատավարձից և կազմել 6 միլիոն 659 հազար դրամ:
Կինը՝ Սիրանուշ Շախնազարովան, տարեսկզբին հայտարարագրել էր 30 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին որոշակիորեն ավելացրել իր դրամական միջոցները՝ հասցնելով դրանք 50 հազար դոլարի: Նրա տարեկան եկամուտները նույնպես ստացվել են աշխատավարձից և կազմել 14 միլիոն 916 հազար դրամ:
Մովսես Հակոբյանի կինը 21 հազար դոլարով «Լեքսուս» է գնել
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի կինը՝ Նարինե Ճավակյանը, նախորդ տարի 21 հազար ԱՄՆ դոլարով «LEXUS ES 350» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի կնոջ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Մովսես Հակոբյանի 2016 թ. տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա նախորդ տարվա սկզբին դրամական միջոցներ չի ունեցել, իսկ տարվերջին արդեն հայտարարագրել է 4 միլիոն 800 հազար դրամ: Տարեկան եկամուտները ստացվել են 7 միլիոն 976 հազար դրամ աշխատավարձից:
Կինը ինչպես արդեն վերևում գրել էինք 2016 թ. ընթացքում թանկարժեք ավտոմեքենա է գնել, իսկ դրամական միջոցները հետևյալ պատկերն են ունեցել՝ տարեսկզբին ունեցել է 3 միլիոն դրամ, իսկ տարեվերջին դրանք արդեն չկային:
Պաշտոնյայի կնոջ տարեկան եկամուտներն էլ ստացվել են միայն շահաբաժնից և կազմել 127 միլիոն դրամ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: