«Եվս մեկ անգամ առաջարկում եմ վարչապետին հեռախոսազրույց նախաձեռնել նախագահ Բայդենի հետ. նախաձեռնող եղեք վերջապես»
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր էջում գրում է.
«Եվս մեկ անգամ առաջարկում եմ վարչապետին հեռախոսազրույց նախաձեռնել նախագահ Բայդենի հետ:
Այլ հարցերից զատ (որոնց մասին խոսել եմ), առաջարկում եմ տեխնիկական և կամակերպչական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյալ:
Նախաձեռնող եղեք վերջապես:
Այլ դետալներն ու հիմնավորումները՝ հետո»: