Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը է միացել
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ առավոտյան Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանը միացել է կապի ոլորտում տեխնիկական աշխատանքներ կատարելու ընթացքում՝ կարճ միացման հետևանքով:
«Միաժամանակ, ԱԻ ծառայությունը տեղեկացնում է, որ փորձնական օդային տագնապի մասին սոցիալական ցանցերում տարածվող լուրերը ապատեղեկատվություն են:
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել 911 ահազանգման կենտրոն»,– ասվում է ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում:
Ավելին՝ այստեղ