ՀՀ-ն և ՌԴ-ն կվերացնեն սահմանված մուտքի և ելքի սահմանափակումները. փոխվարչապետ
Հայաստանը և Ռուսաստանը կվերացնեն COVID-19-ի պատճառով սահմանված մուտքի և ելքի սահմանափակումները. այս մասին այսօր խորհրդարանում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին:
Գրիգորյանը նաև ասել է, որ կողմերը փորձել են լուծել այս հարցը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, բայց դա չի հաջողվել:
«Այժմ որոշվել է հարցը կարգավորել երկկողմ ձևաչափով: Մենք կայացրել ենք որոշում, որը հնարավորություն է տալիս փոխադարձ հիմքով սահմանել ազատ սահմանային ռեժիմ բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր ունեն թեստերի արդյունքներ կամ արդեն հիվանդացել են կորոնավիրուսով»,- ասել է Գրիգորյանը:
Մանրամասները՝ այստեղ