Ինչ-որ բան եղավ, որն անհասկանալի էր նաեւ Սեյրան Օհանյանի համար. եւ կոնկրետ եղավ Շուշիի հատվածում. Ռուզան Խաչատրյան
Եթե աշխարհում կա մի հայ, որ տեսնելով Կարսում թուրքերն ու ադրբեջանցիները համատեղ զորավարժություններ են անում, եւ կարող է հանդուրժել այս խայտառակ դատավարությունը, ինքը դադարում է հայ լինելուց: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:
«Բոլորս պետք է գանք եւ թույլ չտանք այս խայտառակ դատավարությունը»,-ասաց նա:
Ռուզան Խաչատրյանը նաեւ անդրադարձավ Շուշիի անկմանը՝ նշելով, որ այս պատերազմի բոլոր հանգամանքները հետաքննվելու են. «Մեր բոլոր պարտությունները, անկումները հետաքննության նյութ են: Բազմիցս Սեյրան Օհանյանի հետ երբ թույլատրելիության սահմաններում զրույցներ են եղել, գիտեմ, որ անհասկանալի բաներ կան այդտեղ, որոնք պարզվելու են՝ ինչպես է եղել, հրահանգները ում կողմից են եղել:
Ինչ-որ բան եղավ, որն անհասկանալի էր, այդ թվում Սեյրան Օհանյանի համար: Կոնկրետ եղավ Շուշիի հատվածում: Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 25 հազար զինվորի կյանք է փրկել, այսինքն մենք 25 հազար զինվոր ունեինք, ինչու չէինք ինքնակազմակերպվում Ստեփանակերտում եւ պաշտպանվում: Ես իմ կարծիքն եմ ասում:
Հայ ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի եւ այս թուրքահպատակ իշխանությանը դուրս հրավիրի: Իմ մոտ տպավորություն է, որ Թուրքիան դատավարություն է անում հայաստանի տարածքով»,-ասաց Ռուզան Խաչատրյանը:
Ավելին՝ այստեղ