Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին. Նրան դիմավորեցին «Քոչարյան, հերոս» վանկարկումներով
Քիչ առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս եկավ Շնեգավիթի առաջին ատյանի դատարանի շենքից, որտեղ ընթանում է Մարտի 1–ի գործով դատավարությունը և մոտեցավ առատ ձյան պայմաններում իրեն աջակցելու եկած քաղաքացիներին։
«Շնորհակալություն, որ եկել եք, շնորհակալություն ձեր աջակցության համար, ձեր հետ եմ, եղել եմ, կամ և միշտ լինելու եմ։ Ուղղակի հիմա դատը հետաձգվել է, խնդրում եմ՝ այս ձյան տակ, այս եղանակային պայմաններում չմնալ այստեղ, գնացեք տուն։ Մեծ շնորհակալություն, ես ուղղակի զգացված եմ»,– ասաց Քոչարյանը։
Հավաքվածները նրան դիմավորեցին ծափողջյուններով և «Քոչարյան, հերոս» վանկարկումներով։
Նշենք, որ դատական նիստը մեկ ժամով հետաձգվել է թարգմանչի բացակա լինելու պատճառով։