Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
Politics

Սկզբում նա կգոռա, հետո կպահանջի ոստիկանություն կանչել, բայց վերջում՝ կհամաձայնի ամուսնանալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտավորապես «Կովկասի գերուհի» ֆիլմի սցենարի նման ռաբիսն ու դասականը երկար տարիներ «վիճում են», բայց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ընտանեկան հանգստի վայր՝ բացօթյա ռեստորաններ ու սրճարաններ բացելու «նախագիծը» կարելի է այդ վեճը հանգուցալուծելու սցենարներից մեկը համարել: Ու թեև մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի կարծիքով այն շատ լավ նախագիծ է, սակայն «առաջարկը», ինչպես և սպասվում էր, միանշանակ չի կարող ընդունվել մշակութային գործիչների կողմից:

Նախարարը նաև չի բացառել, որ ծրագիրը շատերի կողմից կքննադատվի, բայցև հայտարարել է, որ չի վախենում քննադատությունից:

ԱԺ պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, «Փաստին» ասաց, որ թեև նախագծից տեղյակ չէ, բայց աշխարհի շատ օպերաներում է եղել, որտեղ այո՛, ընդունված ձև է բարձրակարգ ռեստորան ունենալը:

«Այն իր գոյությամբ ու բույրերով որևէ կերպ չի ազդում թատերական–երաժշտական կյանքի վրա: Վերջին ռեստորանը, ուր հրավիրված էի ընթրիքի «Տուրանդոտ»–ից հետո, «Սիդնեյ օպերա հաուզ»՝ աշխարհի հինգ լավագույն օպերաներից մեկում էր»,– ասաց երգչուհին:

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի կարծիքով, այստեղ կոնցեպտուալ թյուրըմբռնում կա: Եվ երբ խոսք է գնում մշակութային օջախների շահութաբերությունը բարձրացնելու մասին, ապա պետք է ոչ թե մշակութային օջախներում ռեստորաններ բացելու, այլ՝ ողջ մշակույթը շահութաբեր դարձնելու մասին մտածել:

«Հայաստանի նորագույն պատմության մեջ 90–ական թվականների սկզբին, երբ ահավոր վիճակ էր, լույս չկար և այլն, Սունդուկյանի անվան թատրոնում նման փորձ արվեց: Այնտեղ ռեստորան էր բացվել: Բազմաթիվ զավեշտալի պատմություններ են եղել, երբ մարդիկ ներկայացման ժամանակ քեֆները լավ, ռեստորանից բարձրացել են դահլիճ: Պատկերացրեք, օրինակ՝ բեմում դերասանները որևէ ողբերգական ներկայացում են խաղում, իսկ ձմեռային այգում բացված ռեստորանի հաճախորդները զուգարանի դուռը փնտրելով մտնում են դահլիճ, չհասկանալով, թե որտեղ են հայտնվել: Այնպես որ ես ճիշտն ասած՝ դժվար եմ պատկերացնում, որ նման ծրագիրը հնարավոր լինի կյանքի կոչել, առավել ևս, երբ այդ ռեստորանի մուտքը կարող է նաև թատրոնից լինել»,– ասաց Ռ. Բաբայանը:

Տիկնիկային թատրոնի տնօրենի կարծիքով, եթե հարցը թատրոնի ֆինանսավորմանն է վերաբերում, ապա ավելի ճիշտ կլինի, որ թատրոնի հարակից տարածքում գործող բոլոր սրճարանների եկամուտը հանձնվի թատրոնին: Այդ դեպքում արդեն, առանց թատրոնի շենք «ներխուժելու», հնարավոր կլինի լուծել ֆինանսավորման հետ կապված բազմաթիվ հարցեր:

«Աշխարհում այդպես է արվում է և շատ տարածքներ, որոնք մոտ տարածության վրա են գտնվում, հանձնվում են այդ մշակութային օջախներին կամ ստացված եկամուտը տրվում է նրանց»,– ասաց Ռ. Բաբայանը:

Նա նման դեպքերի հանդիպել է Ֆրանսիայում, Միացյալ Նահանգներում, որտեղ թե՛ մեքենաների կայանատեղիների, թե՛ սրճարանների հասույթը տրամադրվում է տվյալ արվեստի կամ մշակույթի օջախին, ինչն ամենևին էլ մշակութային օջախ ներխուժել չի նշանակում:

Խոսելով ոլորտի խնդիրներից, նա նշեց, որ տարիներ են անցնում, բայց մշակույթի հովանավորության և մեկենասության հարցը, որն ամենակարևորն է, այդպես էլ չի լուծվում:

«Զարգացած երկրներում արվեստը, բացի պետական հովանավորչությունից, օգտվում է նաև մեկենասության գումարներից: Եվ եթե Օպերայում բացվի անգամ այնպիսի էլիտար ռեստորան, որտեղ նույնիսկ հնչի Մոցարտի և Սպենդիարյանի երաժշտությունը, միևնույն է, եկամուտ չի բերի, քանի որ Հայաստանում եկամուտ բերում է բարձր ձայնով ռաբիսը, ինչպես Հրազդանի կիրճում է: Այնտեղ պատվիրում են իրենց ուզած երաժշտությունը, որը բոլորովին այլ «օպերայից» է: Իսկ այն մասսան, ով հաճախում է օպերա, չի կարողանա օգտվել այդ էլիտար ռեստորանից, քանի որ այդքան գումար չի կարող ծախսել նման հաճույքների համար»,– ասաց Ռ. Բաբայանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: