«Վաղուց ժամանակն է, որ մեր քաղաքացիները նախապատվությունը տան տեղական արտադրությանը». «Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում:
Թուրքական ապրանքի ներմուծման արգելքից հետո ընկերությունը պատրաստ է օրական մինչև 10 տոննա սրբիչ կարել։
«Մեր հիմնական շուկաներն են Արաբական էմիրությունները, ինչպես նաեւ ՌԴ-ն, տեղական շուկան, որը այս պահին սահմանափակումների հետ կապված հիմնական շարժիչ ուժն է: Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին»,-ասաց «Անիտեքս» ընկերության փոխտնօրենը»:
Տեսանյութը ՝ կից։