Ճակատեն գյուղ տանող ճանապարհին տեղադրվել է 30մ բարձրությամբ և 40 քառ.մ մակերեսով հայկական եռագույնը (վիդեո)
Այսօր` հունվարի 17-ին, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվեց, և համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից հանդիսավոր կերպով բարձրացվեց Հայաստանում թերևս ամենաբարձր`30մ բարձրությամբ և 40 քառ.մ մակերեսով հայկական եռագույնը։
Այս մասին հայտնում են Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում: