Լոռու մարզում թալանել են մանկապարտեզի հաշվապահի բնակարանը՝ տանելով 15 միլիոն դրամ
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, երեկ՝ հունվարի 15-ին, ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Ախթալա քաղաքի բնակիչ Արևիկ Բ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 17:30-ից 19:45-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք, իր բնակարանի մուտքի դուռը առանց վնասելու բացելու միջոցով մտել են տուն և ննջասենյակի պահարանից կատարել գողություն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի և քննչական խումբը՝ պետի տեղակալի գլխավորությամբ:
Պարզվել է, որ տանից գողացել են 15 միլիոն դրամ և 1 զույգ ադամանդե ականջօղ:
Թումանյանի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կայքի տեղեկություններով, Արևիկ Բ.-ն աշխատում է Ախթալայի մանկապարտեզում՝ որպես հաշվապահ:
Ավելին՝ այստեղ