Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report
Economy

Հայաստանում 22 հազարից ավելի բիզնեսներ են փակվել

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանում իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել են 22154  կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր, ընդ որում  միայն 7760–ը՝  հոկտեմբեր–դեկտեմբեր ամիսներին։ Այս մասին  NEWS.am–ը տեղեկացավ՝ համադրելով Պետական եկամուտների կոմիտեին ուղղված գրավոր հարցմանն ի պատասխան ստացված տվյալները։

Համամատության համար նշենք, որ 2020–ին 7563-ով կամ 52 տոկոսով ավելի շատ կազմակերպություններ են դադարեցրել իրենց գործունեությունը, քան 2019–ին։

Խոսքը այն կազմակերպությունների և անհատ  ձեռնարկատերերի մասին է, որոնք  ներկայացրել են ժամանակավոր դադարեցման վերաբերյալ դիմումներ և մինչև 2021թ. հունվարի 13–ը չեն վերսկսել գործունեությունը։ Նշենք, որ գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունների մեջ չեն դիտարկվել պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները և պետական կառավարչական հիմնարկները։

Նկատենք, որ վերջին տարիների կտրվածքով այս ցուցանիշն աննախադեպ է և պայմանավորված է Հայաստանում կորոնավիրուսի համավարակի տարածմամբ, ինչպես նաև 2020թ. սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա–թուրքական պատերազմի բացասական հետևանքներով։ Փաստն այն է, որ կառավարության հակաճգնաժամային ծրագրերով ոչ միայն չի հաջողել զսպել օրեցօր խորացող տնտեսական աղետը, այլև սխալ հարկային և տնտեսական քաղաքականությունը ավելի է խորացրել առկա ճգնաժամը։ Արդյունքում՝ հազարավոր բիզնեսներ սնանկացել են, իսկ շատերն էլ հետագա հնարավոր կորուստներից խուսափելու համար գերադասել են ժամանակավորապես դադարեցնել իրենց տնտեսական գործունեությունը, ինչի արդյունքում փակվել են բազմաթիվ աշխատեղեր և զգալիորեն նվազել են հարկային մուտքերը։ Պաշտոնական վիճակագրությունից պարզ է դառնում, որ ճգնաժամի ամենամեծ հարվածը ստացել է փոքր և միջին բիզնեսը, ինչը կանխատեսելի էր՝ նկատի ունենալով, որ կառավարության աջակցության ծրագրերից և հարկային արտոնություններից հիմնականում օգտվել են խոշոր բիզնեսի սեփականատերերը։

Բացի այդ, ըստ ՊԵԿ–ի տվյալների՝ 2020թ. ընթացքում լուծարվել կամ հաշվառումից հանվել է 4918 կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր։ Այսինքն՝ այդքան կազմակերպություն ոչ թե ժամանակավորապես, այլ վերջնական դադարեցերել են իրենց գործունեությունը Հայաստանում։

Ավելին՝ այստեղ