«Բավարարված չենք». Զինծառայողների ծնողները եւս մեկ անգամ կհանդիպեն վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է զինծառայողների ծնողներին, լսել նրանց եւ եւս մեկ անգամ կհանդիպի ծնողներին նրանց բարձրացրած հարցերին պատախան տալու համար: Այս մասին հանդիպումից հետո ծնողներին հայտնեց զինծառայողի ծնող Սուրեն Ջուլհակյանը:
«Բավարարված չենք, որովհետեւ մեր բարձրացված հարցերի լուծման մասին խոսելը, դեռ վաղ է: Մենք ավելի լայն խնդիրների շուրջ ենք խոսել եւ այդ մասին ավելի մանրամասն կարող ենք հայտնել մյուս անգամվա վարչապետի հանդիպման ժամանակ»,-ասաց նա:
Նշենք, որ ծնողները պահանջում են, որ իրենց երեխաները ծառաեն ՀՀ տարածքում:
Ավելին՝ այստեղ