Չինաստանի գիտնականների նախազգուշացումն աշխարհին՝ համավարակի հետևանքների վերաբերյալ
Newsarm.live-ը գրում է.
2021 թվականի մարտին, կորոնավիրուսային համավարակի զոհերի թիվը կարող է հասնել 5 միլիոնի: Նման կարծիք են հայտնել Չինաստանի գիտնականները՝ 2021 թվականին COVID-19-ի համավարակի գլոբալ հետևանքների վերաբերյալ իրենց կանխատեսման մեջ: Այս մասին գրել է «South China Morning Post»-ը: Հոդվածը վերցրել ենք gazeta.ru կայքից:
Հրատարակության տվյալների համաձայն՝ 2021 թվականին համավարակի գլոբալ հետևանքները կարող են անցած տարվանից ավելի վատ լինել: Ներկայումս աշխարհում կորոնավիրուսի հետևանքով 2 միլիոնից պակաս մահ է գրանցված, սակայն այդ թիվը կարող է աճել՝ հասնելով 5 միլիոնի:
Հետազոտության մեջ նաև նշված է, որ ողջ աշխարհում COVID-19-ի ավելի քան 92 միլիոն դեպք է հայտնաբերվել, բայց մարտին այդ թիվը կարող է հասնել 170 միլիոնի: Գիտնականները ենթադրում են, որ ամենաշատը կտուժի ԱՄՆ-ն, որտեղ վարակվածների թիվը կարող է հասնել 32 միլիոնի:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը