Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG
uncategorized

Կոմունիստները պատրաստ են սատարել կյանքի որակի բարելավմանն ուղղված ցանկացած կուսակցության, անգամ՝ ՀՀԿ–ի նախաձեռնությանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Կոմունիստական (ՀԿԿ) և Առաջադիմական Միացյալ Կոմունիստական (ԱՄԿԿ) կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նախընտրական ժամանակահատվածում իրենց հաջողվել է մեծածավալ, հետևողական ու բովանդակալից աշխատանք իրականացնել: Կարողացել են իրենց խոսքը ընտրողին հասցնել և ներկայացնել սոցիալական վիճակի բարելավման, երկրի հզորացման, տնտեսության վերակենդանացման, արդարության հաստատմանն ուղղված իրենց ծրագրերը:

«Սակայն տեղի ունեցան նեգատիվ երևույթներ՝ ընտրողին ապակողմնորոշելու և այս կամ այն քաղաքական ուժին ձայն տալու համար կիրառվեցին տարբեր ձևեր ու մեթոդներ, որը մեզ բնորոշ չէր»,– ասված է նաև հայտարարության մեջ:

Կուսակցականները թեև նշում են, որ ստացված արդյունքն իրենց չի բավարարել, սակայն տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ ստացված ձայները, ըստ իրենց, համահունչ չէ քարոզարշավի ընթացքում բնակչության ունեցած դրական վերաբերմունքին ու տրամադրվածություններին: Մեր երկրին զարգացում և առաջընթաց մաղթելով, նրանք հայտարարել են, որ պատրաստ են նպաստել ժողովրդի բարեկեցությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն կյանքի կոչելուն: Կուսակցությունը շնորհակալություն է հայտնել նաև իրենց ձայն տված քաղաքացիներին, ինչպես նաև լրատվամիջոցներին:

Առաջադիմական Միացյալ Կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ թեև կուսակցությանը տրված ձայները բավարար չէին Ազգային ժողովի պատգամավոր դառնալու համար, սակայն այն կայծը, որ իրենց հաջողվել է գցել հասարակության մեջ, ժամանակի ընթացքում դեռ կբոցավառվի:

«Գուցե ժողովրդին ժամանակ է պետք հասկանալու, որ եթե մենք ներկայացված չենք ԱԺ–ում, ուրեմն չենք կարողանա մեր ծրագրերն իրականացնել: Բայց, մենք պայքարելու ենք սոցիալիստական արժեքների վերականգնման և մեր գաղափարների ամրապնդման համար»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Առաջիկայում պլանավորում են աշխուժացնել նաև կուսակցությունների տարածքային կառույցները, որը հնարավորություն կտա նաև հետադարձ կապ պահպանել ժողովրդի հետ: Կոմունիստներն իրենց առջև այլ խնդիրներ էլ են դրել՝ լայնորեն օգտվել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից և ավելի շատ երիտասարդներ ներգրավել իրենց շարքերում:

Վ. Սաֆարյանը նաև ասաց, որ քարոզարշավի ժամանակ շատ կուսակցություններ կոմունիստներից փոխ առան որոշ գաղափարներ: Մասնավորապես՝ արդյունաբերության զարգացմանն ու սոցիալական հարցերի լուծմանն ուղղված իրենց գաղափարները, սակայն նրանք դեմ չեն, որ իրենցից վերցվածը ուրիշները կյանքի կոչեն:

«Մենք կողմ ենք, որ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերը կարողանան մեր ցանկացած գաղափարն առաջ տանեն: Եթե նույնիսկ իշխանությունները փորձեն զարգացնել արդյունաբերությունը, նպաստեն երկրում աշխատատեղերի ստեղծմանը, կյանքի որակի բարելավմանը և սոցիալապես անպաշտպան խավը կարողանա ոտքի կանգնել, մենք միայն կողջունենք ու կսատարենք իրենց: Դրանից առաջին հերթին կօգտվեն հենց կոմունիստները, քանի որ նրանք են սոցիալապես ամենաանպաշտպան խավը Հայաստանում»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: