Լևոն Երանոսյանի գործով դատական նիստում հետազոտվեցին տեսանյութերը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ ընթացող ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով դատական նիստում հետազոտվեցին գործին կցած տեսանյութերը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները գերազանցելու մեջ: Երանոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: