Գյուղնախարարը մոտ 200 միլիոն դրամ եկամուտ է ունեցել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի տարեկան եկամուտները նախորդ տարի կազմել են մոտ 200 հազար դրամ: Այդ մասին տեղեկանում ենք նախարարի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ նախարարի փոխառությունները նախորդ տարի կազմել են 50 հազար ԱՄՆ դոլար:
Իգնատի Առաքելյանը հայտարարագրել է նաև 47 միլիոն 888 հազար դրամ, 150 հազար 891 ԱՄՆ դոլար և 47 հազար 775 եվրո դրամական միջոցներ, ընդ որում տարեսկզբին նա ունեցել էր միայն 10 միլիոն 281 հազար դրամ, 55 հազար 675 ԱՄն դոլար և 59 հազար 503 եվրո: Ստացվում է, որ տարվա ընթացքում գյուղնախարարը էականորեն ավելացրել է իր բանկային հաշիվների վրա գտնվող դրամական միջոցները:
Առաքելյանի տարեկան եկամուտներն էլ կազմել են 199 միլիոն 788 հազար դրամ, որից միայն 196 միլիոն 307 հազար դրամը աշխատավարձն է: Մնացած 2 միլիոն 725 հազար և 755 հազար դրամն էլ համապատասխանաբար գյուղնախարարի աշխատավարձը և տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը: Բացի սրանից նա ունեցել է նաև 47 հազար եվրո եկամուտ, ինչը գույքը՝ ավելի ստույգ արժեթղթերը, օտարելուց ստացված գումարն է:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: