Նոր տոնական օր․ կառավարությունը որոշումն ընդունեց
Կառավարությունը հունվարի 14-ի նիստին որոշում ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարել։
Ըստ որոշման «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 13.1-ին հոդվածը կշարադրվի նոր խմբագրությամբ՝ ցանկում ներառելով նաև Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր, որը նշվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը: