Այդ հանդիպումների արդյունքում օրեր առաջ տեխնիկա է մտցվել եւ 14 պարկով դիակներ են հանվել
Իմ տեղեկություններով, սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի աԱԱԾ-ների ղեկավարների հանդիպմանը ռազմագերիների եւ տարածքների հարցերն են քննարկվել: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ես նաեւ չեմ հասկանում մարդկանց կամ մեդիայի մոտեցումը. Եթե պետք է 100 անգամ հանդիպել եւ մեկ ռազմագերի գտնել, բերել: Եթե պետք է 100 անգամ էլ հանդիպել, որ մի եղբայրական գերեզման եւս հայտնաբերվի, որտեղ մեր զինվորներն են թաղվել ադրբեջանցիների կողմից, տեխնիկա մտցվի, հանվի այդ մարդկանց դիակներն այդտեղից, պետք է 100 անգամ էլ հանդիպել:
Հիմա դուք գիտեք, որ այդ հանդիպումների արդյունքում օրեր առաջ տեխնիկա է մտցվել եւ 14 դիակ է հանվել: Լրտվամիջոցներն ասում են 14 դիակ, բայց դա 14 պարկ է, ԴՆԹ-ով կպարզվի, թե քանի դիակ է: Ամեն ինչ պետք է անել: Եթե պետք է՝ ես էլ եմ պատրաստ գնամ հանդիպեմ»,-ասաց նա:
Ավելին՝ այստեղ