Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
Socity

Exclusive. «Մերժվածը» սերիալի աստղ Ռոհիտ Խուրանան` Վանշի կերպարի, Հայաստանում աշխատելու եւ հայ կանանց մասին

News.am STYLE-ը գրում է

ոլիվուդյան՝ «Մերժվածը» հետռուստասերիալը հայ հեռուստադիտողի ամենասիրելի նախագծերից է դարձել, իսկ այնտեղի հերոսներին քննարկում են ամենուր` տանը, դրսում, համացանցում, աշխատավայրում… Այդ է պատճառը, որ NEWS.am STYLE-ը հաճախ է անդրադառնում ֆիլմի դերասաններին, սակայն այսօրվա մեր անակնկալը առանձնահատուկ է եւ այն հատկապես կհետաքրքրի հեռուստասերիալում Վանշին մարմնավորող Ռոհիտ Խուրանայի երկրպագուներին: Մեզ հաջողվեց կապ հաստատել դերասանի հետ եւ զրուցել տարբեր թեմաների` Վանշի կերպարի, «Մերժվածը» հեռուստասերիալի, Հայաստանի, հայ երկրպագուների եւ հայ կանանց մասին: Ի դեպ, դերասանն անակնկալ ունի հայաստանյան երկրպագուների համար: Մանրամասներն ընթերցեք ստորեւ.

-Ռոհիտ, գիտեմ, որ Ձեր կարիերան սկսել եք որպես մոդել, իսկ այսօր Բոլիվուդի ամենահայտնի ու պահանջված դերասաններից եք: Ի սկզբանե դերասան դառնալու մտադրություն ունեի՞ք:

-Այո, ես սկսել եմ որպես մոդել` աշխատելով մի շարք հայտնի բրենդների հետ, սակայն, ինչ խոսք, իմ իրական երազանքը դերասան դառնալն էր: Ես գիտեի, որ մոդելինգը ուղի կհարթի ինձ համար դեպի սերիալային աշխարհ: Այդ է պատճառը, որ ես զբաղվեցի մոդելինգով, իսկ հետո սկսեցի աշխատել դերասանության վրա: Շնորհակալ եմ Աստծուն, որ վերջին տարիների ընթացքում ինձ բաժին են հասնում շատ կարեւոր դերեր, որոնց համար մարդիկ ինձ սիրում են:

-Դուք շատ հեռուստասերիալներում եւ ֆիլմերում եք նկարահանվել, բայց աշխարհի տարբեր ծայրերում Ձեզ ավելի շատ ճանաչրում են որպես «Մերժվածը» հեռուստասերիալի Վանշ: Ո՞րն էր, ըստ Ձեզ, այդ կերպարի հաջողության գաղտնիքը:

-Ես եւ համաձայն եմ ասվածի հետ, եւ ոչ այնքան…Մարդիկ ինձ շատ հեռուստասերիալներում են տեսել, բայց, այո, Վանշը դարձել է իմ հոմանիշը, եւ մարդիկ Հայաստանում ինձ գիտեն որպես Վանշ: Իսկ Հնդկաստանում ինձ շատ ուրիշ դերերով են ճանաչում: Բացի սերիալներից` նաեւ ֆիլմերում եմ նկարահանվում: Օրինակ` Singh VS Kaur ֆիլմը շատ մեծ արձագանք ունեցավ, թեեւ ես այնտեղ բացասական կերպար էի մարմնավորում: Ընկերներս ու մտերիմներս գիտեն նաեւ իմ հումորային կողմերը: Դրա շնորհիվ ինձ առաջարկել են նկարահանվել Men will be Men կատակերգությունում: Ես միշտ փորձում եմ կերտել տարբեր դերեր:

-Շատ մարդկանց գիտեմ, ովքեր տխրել էին, երբ Վանշը հեռուստասերիալում մահացավ… Ինչպե՞ս կարողացաք այդքան կարճ ժամանակահատվածում գերել միլիոնավոր հեռուստադիտղների սրտեր:

-(Ծիծաղում է): Այո, Վանշը կարեւոր մարդ էր ոչ միայն հեռուստադիտողների, այլեւ ինձ համար: Նա կոտրեց այն կարծրատիպը, թե եթե դու չարագործ ես, ուրեմն պետք է հենց այդպիսին էլ մահանաս:

Իմ կերպարը բացասական էր, նա թմրամոլ էր: Ես Մումբայի տարբեր հատվածներում եմ եղել, որպեսզի ծանոթանամ թմրամոլների հետ, հասկանամ նրանց: Հետո այդ փորձը ես կիրառեցի իմ խաղի մեջ, որպեսզի այն դարձնեմ ավելի իրական: Իսկ հետո Իչան փոխեց Վանշին` նրան ավելի դրական դարձնելով: Իմ կերպարը բազմակողմանի էր… նա գիտեր ատել, բարկանալ, սիրել եւ հոգ տանել: Իսկ նրա վաղաժամ մահը սցենարով էր նախատեսված: Միգուցե, ռեժիսորն ինձ չէր սիրում եւ ցանկանում էր շուտ ազատվել ինձանից: Սա, իհարկե, կատակ է: Ճիշտ է` հեռուստասերիալում իմ կերպարը մահացավ, բայց նա ապրեց հազարավոր սրտերում: Դա ինձ համար ավելի կարեւոր է:

-Իրականում Դուք, կարծես թե, նման չեք Վանշին: Դուք շատ դրական եք: Հե՞շտ էր այդքան բացասական մարդու մարմնավորելը:

-(Ծիծաղում է): Դե լավ, արդարացի չէ նրան այդքան վատը համարելը: Նա դրական կողմեր էլ ուներ: Նա շատ էր սիրում Իչային, հոգ էր տանում նրա մասին, պաշտպանում էր նրան: Այսինքն` չի կարելի ասել, թե նա անսիրտ էր: Մարդիկ երեւի կարծում են` հեշտ է բացասական կերպար խաղալը, բայց դա այդպես չէ: Դու պետք է ներկայացնես մեկին, որն ընդհանրապես քեզ նման չէ եւ ստիպված պետք է բոլորից շատ փորձեր անես: Ինձ դուր էր գալիս Վանշի պարզությունը, անկեղծությունը եւ նրա պայքարը` խավարի դեմ:

-Իսկ ընդհանրություններ ունե՞ք նրա հետ:

-Այո, նախ` մենք արտաքնապես ենք նման, բացի դա` ես էլ եմ կյանքում շատ դժվարությունների միջով անցնում, որոնք ստիպված եմ հաղթահարել: Վանշի պես՝ ես էլ երբեք չեմ հանձնվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: