Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
uncategorized

Ինչ կատարվեց Մոսկվայում. Նոր մանրամասներ

Lragir.am-ը գրում է.

«Իմ կարծիքով, իրոք, չնայած այն խնդիրներին, որոնց մասին դուք ասացիք, եւ որոնք դեռեւս մնում են չլուծված, հուսով եմ, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ», եռակողմ հանդիպումից ու համատեղ հայտարարության ընդունումից հետո Նիկոլ Փաշինյանին առանձնազրույցում ասել է Պուտինը:

Համատեղ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հակամարտությունը լուծված չէ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը շարունակում է մնալ չկարգավորված հարցերից մեկը, եւ չի հաջողվել լուծել ռազմագերիների փոխանակման հարցը։

Չնայած մինչ Մոսկվա մեկնելը Նիկոլ Փաշինյանն ակնարկել էր, որ առանց ռազմագերիների հարցի լուծման հնարավոր չէ լուծել հաղորդակցությունների հարցը, մասնավորապես Հայաստանի տարածքով, այնուամենայնիվ նա ստորագրել է հայտարարության տակ, որով նախատեսվում է ստեղծել աշխատանքային խումբ՝ մասնավորապես երկաթուղու եւ ավտոճանապարհների վերանորոգման եւ նորերի կառուցման հարցով։

Այդ ճանապարհները պետք չեն Հայաստանին, չնայած ՀՀ կառավարությունը, Ալիեւը եւ եռակողմ հայտարարության ռուս ապոլոգետները խոսում են ինչ որ տնտեսական օգուտների մասին։ Այդ հաղորդակցությունները պետք են Բաքվին ու Անկարային, ցամաքային ուղիղ կապի հաստատման համար՝ քաղաքական հայտնի նպատակներով։ Մոսկվայի համար այդ հաղորդակցությունները տնտեսական նշանակություն չունեն, Մոսկվան իրականացնում է Հայաստանի մասնատման եւ տնտեսական մեկուսացման իր ծրագրերը։

Մոսկովյան հանդիպումն ու դրան հետեւած ճեպազրույցի ու առանձնազրույցների վերաբերյալ հաղորդագրությունները չափազանց խոսուն են եւ վկայում են շատ բանի մասին։ Թերեւս կասկած չկա, որ եթե Մոսկվան չցանկանար, հայտարարությունը չէր ստորագրվի։ Հայ ռազմագերիների հարցը սերտորեն շաղկապված է այս խնդիրներին, այն դարձել է արդեն ոչ միայն Հայաստանի դեմ ռուս-թուրքական դաշինքի շանտաժի, այլեւ Մոսկվա-Բաքու դաշինքի ներսում որոշակի խնդիրների պարզաբանման լծակ։

Դրանք կապված են մասնավորապես Ղարաբաղում ռուս խաղաղարարների մանդատի ու Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման հետ։ Բաքուն չի ստորագրել խաղաղապահների տեղակայման վերաբերյալ պայմանագիրը, միեւնույն ժամանակ, Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման համար անհրաժեշտ է Բաքվի թույլտվությունը․ ըստ Պուտինի՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է ըստ միջազգային իրավունքի։

Օդանավակայանի հարցը մնում է օդում, ինչպես նաեւ խաղաղապահների հարցը, «միջազգային իրավունքի տեսակետից»։ Միջազգային իրավունքը Մոսկվա-Բաքու դաշինքում իհարկե քողածածկույթ է, այստեղ բանավոր պայմանավորվածություններն իրացվում են Հայաստանին պարտադրված եռակողմ հայտարարությունների ու սպասվող պայմանագրերի ձեւով։ Գերիների հարցը, ինչպես նաեւ Պուտինի ասած այլ «չլուծված խնդիրները» մնում են ռուս-թուրքական համաձայնությունների հաջորդ փուլերին, խաղաղապահները մնում են Հայաստանին պարտադրվող նորանոր պայմանագրերի դիմաց։ Այդ մասին է Պուտինի մեջբերված խոսքը Փաշինյանին՝ դիվանագիտական լեզվից թարգմանությամբ։

Ավելին՝ այստեղ