Եղանակը Հայաստանում. Առանձին շրջաններում սպասվում է ձյուն
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում՝ Հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։
Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝ Հունվարի 10-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձյուն: