Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System
Politics

Արսեն Թորոսյանը «կարանտինային ռեժիմի» մասին. Նոր որոշում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից ԳՈՐԾՈՂ «կարանտինային ռեժիմի» մասին» ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ է հանդես եկել․
«Հարգելի հայրենակիցներ, հարգելի տնտեսվարողներ,
Առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ մեր երկրում «կարանտինային ռեժիմը» գործում է դեռ 2020 թվականի սեպտեմբերի 11-ից, որը հաջորդել է մինչ այդ գործող «արտակարգ դրության ռեժիմին»: Այդ իրավական ռեժիմի շնորհով է, որ հնարավոր է եղել մինչ օրս կիրառել բազմաթիվ հակահամաճարակային կանոններ, որոնք էլ ապահովում են համաճարակային վիճակի հարաբերականորեն կառավարելի վիճակը երկրում:
Անդրադառնալով «կարանտինային ռեժիմը չերկարացնելու» կոչերին, այն համատեքստում, որ այդ իրավական ռեժիմն է պատճառը բազմաթիվ տնտեսական դժվարությունների, ուզում եմ հարց տալ բազմաթիվ նման պնդում անողներին.
- Կարանտինի իրավական ռեժիմն է արդյո՞ք տնտեսական դժվարությունների պատճառը, թե կորոնավիրուսային համաճարակը, որի դեմ կոչված են պայքարել «կարանտինի իրավական ռեժիմի» շրջանակներում գործող կանոնները:
Պատասխանը, շատ փոքր բացառություններով հետևյալն է.
- Տնտեսական դժվարությունների պատճառը համաճարակն է, որը հանգեցրել է բազմաթիվ խոչընդոտների տրանսազգային բեռնա և ուղևորափոխադրումների հարցում, զբոսաշրջության հարցում, բազմաթիվ երկրներում տարբեր հումքային արտադրությունների սահմանափակումների պատճառով այլ երկրներում նույնպես արտադրությունների սահմանափակումների և այլն: Եվ ամբողջ աշխարհում գործող հակահամաճարակային միջոցառումներն են, որ պայքարելով համաճարակի դեմ, բերելու են ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ և ոչ թե` հակառակը:
Հետևաբար, կոչ եմ անում օրակարգերը չձևախեղել և ջանք թափել իրական պատճառների դեմ պայքարի վրա: Պարզապես անթույլատրելի է պատճառ-հետևանքային կապերի կամա թե ակամա ձևափոխումը: ԿԱՐԱՆՏԻՆԻ իրավական ռեժիմը ՉԷ տնտեսական դժվարությունների ՊԱՏՃԱՌԸ. այն պատճառի դեմ պայքարի գործիքն է:
Իսկ որոշ բացառությունների գծով կառավարությունը դեռ 2020 թվականի գարնանից գնացել է թուլացումների և հիմա էլ «կարանտինի իրավական ռեժիմը» երկարաձգելիս կրկին կլինեն թուլացումներ, որոնց մասին ձեզ կտեղեկացնենք մոտ օրերս:
Հատուկ ուզում եմ անդրադառնալ տարբեր երկրների կողմից Հայաստանից ուղևորներ չընդունելու կամ Հայաստանը զբոսաշրջության համար ոչ անվտանգ երկիր համարելու հանգամանքին: Դա ԿՐԿԻՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ «կարանտինի իրավական ռեժիմով», ինչպես ժամանակին պայմանավորված չէր «արտակարգ դրության ռեժիմով»: Այդ հարցը կապված է համաճարակային իրավիճակի հետ, երբ մեր երկրում օրական դեռ արձանագրվում է կովիդի մոտ 300 նոր դրական դեպք: Այստեղ կրկին, պետք է տարբերակել պատճառը հետևանքից:
Ամփոփելով, ուզում եմ բոլորիդ առողջություն մաղթել և կրկին կոչ անել` պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները»,- գրել է ԱՆ նախարարը։
 
Ավելին՝ այստեղ