Ջակարտայից մեկնած ուղևորատար ինքնաթիռն անհետացել է ռադարներից
Newsarm.live-ը գրում է.
Ինդոնեզական «Sriwijaya Air» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի հետ կապը կորել է: Այս մասին գրել է «Flight Radar» ծառայությունը:
Տեղական ժամանակով 14:37-ին կայացել է SJ182 չվերթը՝ Ջակարտայից Պոտիանակ: «Flight Radar» ծառայության տվյալների համաձայն՝ չորս րոպե անց, թռիչքի բարձրությունը հաշվված վայրկյանների ընթացքում ավելի քան երեք հազար մետրով նվազել է: Կապը կորել է, երբ ինքնաթիռն օվկիանոսի՝ Ջակարտայից հյուսիս ընկած հատվածի վերևում էր:
«Deutsche Welle»-ն՝ ինդոնեզական «Republika» թերթին հղում անելով, հաղորդել է, որ ինքնաթիռում կարող էր 59 ուղևոր լինել՝ այդ թվում՝ առնվազն վեց երեխա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը