Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների երեկվա գաղտնի հանդիպումից նոր մանրամասններ են ի հայտ գալիս
Mediaport-ը երեկ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները երեկ գաղտնի հանդիպել են Նախիջևանում:
Տելեգրամյան տարբեր ալիքներ, հղում անելով իրենց աղբյուրներին, հաղորդում են նախապատրաստվող հերթական դավադրության մասին․ մասնավորապես՝ CNN Turk-ի նախիջևանյան աղբյուրները հաղորդում են, որ Նախիջևանի և Հայաստանի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների գաղտնի հանդիպում, որի ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը 5 օրվա ընթացքում հանձնել Ադրբեջանին։
@Wargonzo-ի աղբյուրները ևս հաղորդում են, որ երեկ Երասխի մոտակայքում նկատել են դեպի Երևան շարժվող ՀՀ ԱԱԾ պետի ավտոշարասյունը։
@KarabakhskieArmyane տելեգրամ ալիքը ևս, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե երեկ գերգաղտնի պայմաններում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում․ թե ինչ է քննարկվել հանդիպման ժամանակ, աղբյուրները չեն հայտնում։
Մնում է հուսալ, որ ինֆորմացիոն տոտալ բլոկադայի պայմաններում Հայաստանի գործող իշխանությունները ժողովրդից թաքուն բանավոր պայմանավորվածությունների հիման վրա թշնամուն չեն զիջի հայրենիքի հերթական մասը։
Ավելին՝ այստեղ