Ինչո՞վ են նման Էրդողանն ու Պուտինը
Newsarm.live-ը գրում է.
Անցյալ տարի Ֆրիդրիխ Նաումանի ֆոնդը թուրք լրագրողների խմբին հրավիրեց Մոսկվա՝ հանդիպելու ռուս գործընկերներին: Հանդիպումների ընթացքում, որոնք երկրի քաղաքական մթնոլորտի մասին էին, թուրք լրագրողները հանդիպել են տարբեր շրջանակների: Զրույցների մեծամասնության ընթացքում նրանք ասել են, որ իրենց մոտ էլ է հենց այդպես: Նյութը վերցրել ենք գերմանական «Frankfurter Allgemeine» թերթի «Wie Erdogan und Putin sich gleichen» հոդվածից:
Օրինակ՝ երբ մի տնտեսագետ պատմել է, թե ինչպես է Կրեմլը երկրի ռեսուրսները «թափում» իր կողմնակիցների վրա, թուրք լրագրողները միաձայն ասել են, որ նրանք, ամենայն հավանականությամբ, դա կրկնօրինակել են իրենց պալատից: Շատ բաներ, որոնք գրված են եղել Ռուսաստանի մասին, արդեն տեղի են ունեցել Թուրքիայում:
Ռուսաստանի որոշ գործելակերպեր տարածվել են Թուրքիայում: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մասին Ռուսաստանում ընդունված օրենքը, որը ֆինանսական աջակցություն է ստանում արտասահմանից, վախ է տարածել Թուրքիայում: Վախը հաստատվել է, երբ մի քանի օր առաջ Էրդողանը քաղաքացիական հասարակության բերանը փակող օրենք է սահմանել, որը շատ ավելի կոշտ պատժամիջոցներ է նախատեսել, քան Պուտինի պատժամիջոցները, ում մասին խոսելիս նա ասում է «իմ ընկերը»:
Ռուսաստանում պետության ղեկավարներն ապագայում ցմահ անձեռնմխելիություն կստանան նույնիսկ իրենց պարտականություններն ավարտելուց հետո. նրանք պատասխանատվություն չեն կրի դատարանի առջև՝ իրենց պաշտոնավարման ընթացքում կատարած իրավախախտումների համար: Մի քանի շաբաթ առաջ արտգործնախարար Մեվլյուտ Չավուշօղլուն խորհրդարանում կիսվել է իր մտքերով: Ընդդիմությանը դիմելով՝ նա ասել է.
-Դուք գիտեք, որ նույնիսկ ընտրություններից հետո իշխանություն չեք ունենա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը