Երևանյան փողոցներում թուրքական բեռնատարներ են շրջում. Տեսանյութ
Դեկտեմբերի 31-ից ՀՀ ողջ տարածքում գործում է թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ արգելքը` 6 ամիս ժամկետով:
Այս մասին տեղեկացրել էր ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ու հիշեցրել, որ ներմուծման արգելքը տարածվում է բոլոր երկրներից՝ Թուրքիայից, Վրաստանից և այլ, ներառյալ՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծվող թուրքական ծագման նշված ապրանքների վրա։
Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու որոշումն ընդունվել է հոկտեմբերին։ Այդ արգելքը Կառավարությունը հիմնավորեց պատերազմում Ադրբեջանին Թուրքիայի աջակցությամբ։ Սակայն տելեգրամ ալիքներում հրապարակվել է տեսանյութ, համաձայն որի՝ Երևանի Ազատության պողոտայում երեկ ազատորեն երթևեկել են թուրքական բեռնատարները:
Ավելին՝ այստեղ