Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
uncategorized

Արարատի մարզի թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանի կարծիքով` քվեաթերթիկը գրպանը դնելը օրենքի խախտում չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2–ին շրջելով Արարատի մարզի մի քանի համայնքներում տարբեր պատկերների ականատես եղանք: Ու եթե մի գյուղում ընդդիմություն–իշխանություն «համագործակցությունը» բարձր մակարդակի վրա էր և ընտրական պրոցեսի ժամանակ առանձնապես լարվածություն չկար, ապա նույնը չի կարելի ասել մարզի այլ գյուղերի և Արտաշատ քաղաքի տարբեր ընտրատեղամասերի մասին:

Գոռավան համայնքում, որտեղ տեղակայված էր 13/39 ընտրատեղամասը, ընտրությունները բավականին լարված մթնոլորտում էին ընթանում: Հիմնական լարվածությունը ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինքի վստահված անձերի միջև էր, որին նաև մենք ականատես եղանք: Լարվածությունը պայմանավորված էր նրանով, որ դաշինքի վստահված անձինք մի քանի խախտումներ էին նկատել և պահանջել էին, որ հանձնաժողովի նախագահն ու անդամները դրանք վերացնեն:

Խախտումներից մեկի ժամանակ ընտրողներին քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամ Օֆիկ Հովհաննիսյանը 6 համարի քվեաթերթիկը դրել է 1–ի փոխարեն և ընտրողներին ուղղորդել, որ ՀՀԿ–ին ընտրեն: Ընտրատեղամասում նաև արձանագրվել է քվեաթերթիկ դուրս հանելու փորձ: Դրանից բացի թե՛ ընտրատեղամասի դռան մոտ և թե՛ շրջակայքում բավականին թվով մարդկանց կուտակումներ կային:

Գոռավան համայնքի ղեկավար Արսեն Բազիկյանը, ով նաև ՀՀԿ–ի վստահված անձանցից էր, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ է, որ հանձնաժողովի անդամը տարբեր հերթականությամբ է դրել քվեաթերթիկները և թեև իր կարծիքով դրա մեջ որևէ վատ բան չկա, բայց զգուշացրել է հանձնաժողովի անդամին, որ նման բան չանի:

Թիվ 13/39 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նարինե Օհանյանը խոսելով ընտրատեղամասից դուրս մարդկանց կուտակումների մասին` նշեց, որ քվեախցիկների քիչ քանակի պատճառով են կուտակումներն առաջացել: Ընտրությունը սկսվելուց մի քանի ժամ հետո, ավելացվել է ևս մեկ քվեախցիկ: Ու չնայած, դրանից հետո հերթը մի քիչ պակասել է, սակայն իր համար էլ հասկանալի չէ, թե ինչու են ընտրողներն այդքան դժվար կողմնորոշվում:

«Քաղաքացին մոտենում է քվեախցիկին ու ժամերով դուրս չի գալիս: Մարդիկ տեղեկացված չեն, թե ինչպես պետք է ընտրություն կատարեն: Ինչ վերաբերում է ընտրատեղամասից քվեաթերթիկ դուրս հանելու դեպքին, ապա դա նույնպես արձանագրվել է: Ես մոտեցել եմ և նրանից պահանջել եմ, որ նա քվեախցիկում թողնի իր մոտ եղած քվեաթերթիկը»,– ասաց հանձնաժողովի նախագահը:

«Ծառուկյան» դաշինքի վստահված անձը պնդում էր նաև, որ գյուղապետի որդին՝ Գևորգ Բազիկյանը, «ՕՐՕ» դաշինքի վստահված անձն է, բայց աշխատում է ՀՀԿ–ի համար, իսկ համայնքի ղեկավարը ընտրողի հետ դուրս է գալիս ընտրատեղամասից, ապա հետ ուղարկում ընտրության: Ի դեպ, համայնքի ղեկավարն ամեն կերպ փորձում էր դուրս հրավիրել նաև մեզ` նշելով, որ խանգարում ենք իրենց «աշխատանքին»:

Երբ դեռ թիվ 18/39 ընտրատեղամասում էինք, այնտեղ եկավ նաև Արարատի մարզի թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանը: «Փաստի» հետ զրույցում նա ասաց, որ նոր է եկել ընտրատեղամաս և դեռևս չի ծանոթացել, թե այդտեղ ինչ խախտումներ են արձանագրվել:

«Բայց դուք էլ գիտեք, ես էլ գիտեմ, որ եթե մարդը գալիս է ընտրատեղամաս, ապա արդեն իսկ կողմնորոշված է գալիս: Այնպես, որ այդ բյուլետենը առաջինը կդրվի, վերջինը կդրվի, թե որը կդրվի դա էական չեմ համարում: Եթե դիտորդը նկատում է, որ դա կարող է խախտել ընտրողի իրավունքները, ապա խնդիր չկա, թող հերթականությամբ դասավորեն»,– ասաց հանձնաժողովի նախագահը:

Նա նաև նշեց, որ այս անգամ ընտրությունը ավելի դժվար է, քանի որ քվեարկության ընթացքը երկու պրոցեսով ավելացել է՝ մեկը տեխնիկական սարքավորման միջոցով անձի ինքնության ճշտումն է, մյուսը՝ դրոշմանիշի փակցնելու հանգամանքը: Նրա խոսքով դա է պատճառը, որ ընտրական պրոցեսը դանդաղ է ընթանում: Պատասխանելով հարցին, թե տեղյակ է, որ ընտրատեղամասից քվեաթերթիկ են փորձել դուրս հանել, տարածքային հանձնաժողովի անդամը հարցից զարմացած՝ հարցով պատասխանեց:

«Ինչո՞ւ պետք է ընտրողը նման քայլի գնա, քանի որ քվեախցերում լիքը քվեաթերթիկներ կան: Իհարկե ճիշտ չի ընտրատեղամասից քվեաթերթիկ հանելը, բայց մարդ է, կարող է մոռացել է և չընտրված քվեաթերթիկը դրել է գրպանը և ուզել է դուրս գալ: Որևէ մեկը իրավունք չունի այդ մարդուն խուզարկելու: Ես անձամբ չեմ տեսել, նման բան, բայց կարելի է հասկանալ, թե ինչի են նման բան արել: Բայց օրենքում որևէ տեղ չի ամրագրված, որ եթե ընտրողը մոռացել է և քվեաթերթիկը դրել է գրպանը, ապա ինչ–որ խախտում է կատարել»,– ասաց Հ. Գասպարյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: