Հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն
Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված և համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման`ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն: Այս մասին ասված է Համալսարանի տարածած հայտարարության մեջ:
«Այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը /երկու կողմից/ ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո փաստաթղթերը չեն ընդունվելու:
ԱրՊՀ ուսանողների անձնագրերի պատճենները առկա են իրենց անձնական գործերում, որոնք գտնվում են համալսարանում և անհրաժեշտություն չկա նորից ներկայացնելու»,- ասված է հայտարարության մեջ: