Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live
uncategorized

«Կարուսելի» փորձ, քվեարկված քվեաթերթիկ ընտրողին. ընտրությունները Արարատի մարզում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արարատի մարզում երեկ բավական լարված իրավիճակ էր, հատկապես լարված մթնոլորտ էր տիրում մարզկենտրոն Արտաշատում: Երեկ «Փաստը» այցելել է Արարատի մարզի մի շարք ընտրական տեղամասեր և հետաքրքիր միջադեպեր արձանագրել:

Մասնավորապես Ավշարի թիվ 13/30 ընտրատեղամասում ընտրողներից մեկին միայն ՀՀԿ–ի քվեաթերթիկ են տվել, սակայն այդ ընտրատեղամասում գտնվող վստահված անձինք կարողացել են կանխել ընտրախախտումը։

Գյուղի թիվ 13/30 ընտրատեղամասում ընտրողներից մեկին «բաժին» էր ընկել միայն մեկ քվեաթերթիկ, այն էլ՝ հանրապետականի, և որ ամենահետաքրքիրն է՝ քվեաթերթիկի հակառակ երեսում արդեն իսկ նշում էր արված Արարատի մարզում առաջադրված ռեյտնիգային թեկնածու Արայիկ Գրիգորյանի անվան դիմաց։

Ընտրախախտումը հնարավոր է եղել կանխել «Ելք» դաշինքի վստահված անձի և ընտրատեղամասում գտնվող մի քանի այլ քաղաքացու միջամտությամբ։

Թիվ 13/30 ընտրատեղամասի «Ելք» դաշինքի վստահված անձ Կարեն Թևոնյանը «Փաստին» տեղեկացրել է, որ հանձնաժողովը ընտրողներից մեկին փոխանցել էր ոչ թե անհրաժեշտ 9 քվեաթերթիկները, այլ միայն մեկը՝ 6 համարի քվեաթերթիկը։

Արարատի մարզկենտրոն Արտաշատի մի շարք ընտրատեղամասերում էլ ականատես եղանք կուտակումների՝ ընտրատեղամասի մուտքի մոտ 20–25 ընտրողներ էին սպասում, ինչը նաև դժվարացնում էր լրագրողների՝ ընտրատեղամաս մտնելը: Ընտրողների՝ սահմանվածից ավելի մեծ թվով ներկայություն է նկատվել նաև ընտրատեղամասերի ներսում։

Բացի նկատելի կուտակումներից, պարզվում է, որ ընտրատեղամասերից մեկում «կարուսելի» փորձ է արվել և որն ամենահետաքրքիրն է՝ այդ մասին բարձրաձայնում էր ՀՀԿ–ի վստահված անձը:

Այսպես, Արտաշատի թիվ 12/04 ընտրատեղամասում ընտրողների մուտքը ընտրատեղամաս ֆիզիկապես վերահսկում էր դիտորդը, թեև դա սովորաբար ոստիկանի իրավասությունն է։ Նշված ընտրատեղամաս մեր այցի պահին բավական շատ ընտրողներ կային ներսում, ինչի հետ կապված հանձնաժողովի անդամներից մեկը բարկացած ձայնով հանձնաժողովի նախագահի ուշադրությունը հրավիրեց տվյալ փաստի վրա՝ նշելով, որ 15 վստահված անձ կա, բայց 25–ից ավելի ընտրող։

Տվյալ ընտրատեղամասում էլ հենց «կարուսելի» փորձն է արվել։ Ընտրական տեղամասում ՀՀԿ վստահված անձ Նանե Մնացականյանի ներկայացմամբ նա նկատել էր, թե ինչպես ընտրողներից մեկը դուրս գալով ընտրատեղամասից՝ ծոցագրպանից քվեաթերիկ է հանել և այն փոխանցել դրսում գտնվող մի քաղաքացու։ Վերջինս փորձել է հասնել այդ քաղաքացուն բացատրություն ստանալու նպատակով, սակայն խարդախության հեղինակը նստելով 67ԼԼ242 պետհամարնիշով «Վոլգա» մակնիշի ավտոմեքենան՝ ասել էր` թե կարող ես, ապացուցիր։

Ընտրությունները հետաքրքիր էին անցում նաև Մրգավանի միակ ընտրատեղամասում, որտեղ բացի հանձնաժողովի անդամներից, վստահված անձանցից, դիտորդներից ու ընտրողներից ներկա էր նաև համայնքապետը:

Մրգավանի 12/42 ընտրատեղամասի բակում կայանված էր գյուղապետի ավտոմեքենան, գյուղապետն էլ՝ Սամվել Վարդանյանը, անընդհատ ներսուդուրս էր անում։ Նա ժամեր շարունակ չէր հեռանում տարածքից, թեև այդ տեղամասում այդ պահի դրությամբ ընտրություն չէր կատարում։ Վերջինս բավական «խառն» էր՝ անընդհատ հեռախոսով խոսում էր, կարգադրություններ անում դրսում գտնվող տղաներին։

Պարզվում է, գյուղապետը դեպի ընտրատեղամաս սեղաններ տեղափոխելու հանձնարարություններ էր տալիս։ Ինչպես նա մեզ ասաց՝ սեղանները հանձնաժողովի անդամների ու վստահված անձանց համար «հացի սեղան» կազմակերպելու համար էր։ Բացի այդ, «Փաստը» տեղեկացավ, որ գյուղապետն իր սեփական միջոցներով էր պատրաստվում կազմակերպել վերջինների «ընդմիջումը»։

Նշենք, որ Մրգավան գյուղի թիվ 12/42 ընտրական տեղամասում նաև փորձ էր արվել օգնել քվեախցում գտնվող ընտրողին, այն էլ՝ վստահված անձի կողմից։ Միջադեպին միջամտել էր «Հայկական վերածնունդ» կուսակցության վստահված անձը, ով նկատել էր ՀՀԿ–ի վստահված անձի կողմից քվեախցում ընտրողներից մեկին օգնելու փորձը։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: