Ինդոնեզիայում Մերապի հրաբխի հետեւանքով տարհանել են ավելի քան 500 մարդու
Ինդոնեզիայում ավելի քան 500 մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ Մերապի հրաբուխը տաք ամպերի սյուն է ժայթքել:
Երկրաբանական աղետների տեխնոլոգիաների հետազոտությունների եւ մշակումների կենտրոնի տվյալներով՝ տաք ամպերը տարածվում են խառնարանից 1 կիլոմետրից պակաս հեռավորությամբ: Տեղական իշխանությունները հինգշաբթի տարհանել են ավելի քան 500 մարդու, ովքեր ապրում են Յավա կղզու Մագելանգ շրջանում գտնվող լեռան վրա:
«Մինչ այժմ հնարավոր վտանգը 5 կիլոմետրից ավելին չէ»,- ասվում է Ջոգյակարտայի Հրաբխաբանության եւ երկրաբանական վտանգների մեղմացման կենտրոնի ղեկավար Հանիկ Հումայդայի հայտարարության մեջ:
2968 մետր բարձրությամբ լեռը գտնվում է Ջոգյակարտայի կենտրոնից մոտ 30 կիլոմետր հեռավորությամբ: Տեղական իշխանությունների տվյալներով՝ հրաբխից 10 կիլոմետր հեռավորությամբ շուրջ քառորդ միլիոն մարդ է ապրում։