Հայտնի են սրտի կաթվածի ոչ ակնհայտ նշանները
Newsarm.live-ը գրում է.
Կրծքավանդակի ցավը կամ ճնշումը սրտի կաթվածի ամենատարածված նշանն է, բայց կարող են նաև սրտամկանի ինֆարկտի այլ անսպասելի նշաններ դիտվել: Այս մասին հաղորդել է «Express» հրատարակությունը:
Լանկաստերի համալսարանի պրոֆեսոր Ադամ Թեյլորը նշել է, որ մտահոգվելու պատճառ է կպչուն թաղանթի նմանվող ատամնափառը: Գիտնականը բացատրել է, որ փառում ակտիվորեն զարգանում են «վատ» բակտերիաները, որոնք կարող են արյան հոսքի մեջ ընկնել, առաջացնել արյունատար անոթների բորբոքում՝ դառնալով սրտի կաթվածի պատճառ:
Թեյլորը զգուշացրել է, որ պետք է զգոնացնի նաև բերանի թթու համը: Բացի այդ, վտանգավոր է ծնոտի ցավը, որը շատերը նկարագրում են որպես ատամի ուժեղ ցավ: Պրոֆեսորի համաձայն՝ դա նույնպես կարող է սրտի կաթվածի պատճառ լինել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը