Ավտովթար Երևանում․ «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են BMW-ն ու Ջորին․ կան վիրավորներ
Երևանում նախօրեին՝ հունվարի 6-ին՝ Ժամը 22։30-ի սահմանում ավտովթար է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Մաշտոցի պողոտա թիվ 2/2 հասցեի՝ «Մետոպոլ» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 31-ամյա Արշակ Արշակունու վարած BMW մակինիշի 77 UF 707 համարանիշի և 69-ամյա Ռազմիկ Աթյանի վարած VAZ 2102 մակնիշի 67 OO 076 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով VAZ-ի վարորդ Ռ․ Աթյանը և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 35-ամյա Արտյոմ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Ավելին՝ այստեղ