Ախպերներս բժշկին խնդրում են հերձելուց առաջ վերջին անգամ պուլսս ստուգի, պարզվում ա ողջ եմ. Տեսանյութ
Հրաշքով ողջ մնացած տղան պատմում է․ «Գոսպիտալիս կապնվել եմ ընկերներիս հետ ասում են, մենք իմացել ենք դու զոհվել ես, որ ասեցինք ոնց ես դու ասեցիր հիմա կհելնես ու կողքի ընկար, տնքում էիր, ազդանշան կար։ Որ մեքենան դրեցինք արդեն գիտակցությունդ կորցրիր իմացանք զոհվել ես։ Ուղարկում են ինձ Ստեփանակերտի դիահերձարան։
Այնտեղից կապնվում են իմ ախպոր հետ որ գա իմ դիակը ճանաչի ու բերի Երևան։ Գալիս եղբայրներս հասնում են ու տեսնում ինձ պարկած դիահերձարանի սեղանին։ Եղբայրս բժշկին ասում է մինչև հերձելը բեր վերջինի անգամ ստուգիր ախպորս զարկերակը։
Հերձողը Աստծովա լինում որ այդ պահին խմած չի լինում ստուգումա ու տեսնում որ իրոք ես ողջ եմ, զգումա որ ես պուլս ունեմ, միանգամից ինձ ուղարկում են վերակենդանացման բաժանմումունք»։
Ավելին՝ այստեղ