2021 թվականի հիմնական համաշխարհային ռիսկերը
Newsarm.live-ը գրում է.
«Eurasia Group» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է վարկանշային աղյուսակը, որտեղ նշված են 2021 թվականի տասնյակ համաշխարհային ռիսկերը: Այս մասին գրել է «РБК»-ն:
Վարկանշային աղյուսակի առաջին տեղում «բաժանված Ամերիկան» է. իրավիճակ, երբ ԱՄՆ-ի բնակչության շուրջ կեսը երկրի ամեն մի նոր ղեկավարի կհամարի ոչ լեգիտիմ:
Երկրորդ տեղում ձգձգվող կորոնավիրուսային համավարակն է: Կորոնավիրուսի դեմ պատվաստման ֆոնին, կխորանա հասարակության բաժանումը հարուստների և աղքատների: Վերլուծաբանների կարծիքով, սա շատ երկրներում հասարակական անկարգությունների կհանգեցնի: Համավարակի հետևանքով աշխատատեղեր կկրճատվեն, իշխանության նկատմամբ վստահությունը կկորչի, զարգացող երկրներում պարտքային ճգնաժամեր կդիտվեն:
Երրորդ ռիսկը կլիմայի փոփոխության դեմ պայքարն է, որը միջազգային մրցակցության կհանգեցնի:
Համաշխարհային ռիսկերի ցանկում տեղ են գտել նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև լարվածության աճը, միջազգային ձևաչափով տվյալների փոխանցման դժվարությունները, թվային տարածքում գլոբալ հակամարտության հնարավորությունը, Թուրքիայի տնտեսական խնդիրները, որոնք կարող են քաղաքական հետևանքների հանգեցնել:
Բացի այդ, վերլուծաբանները վախենում են Մերձավոր Արևելքի երկրների տնտեսությունների անկումից՝ նավթի ցածր գնի, Անգելա Մերկելի՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնից հեռանալու, Լատինական Ամերիկայում քաղաքական և սոցիալական ճգնաժամի, ինչպես նաև որոշ երկրների ընտրությունների պատճառով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը