Մաշկային ախտանշաններ, որոնք կարող են վկայել քաղցկեղի մասին
Newsarm.live-ը գրում է.
Գերմանուհի մաշկաբան Յաել Ադլերը հայտնել է, որ մաշկի վրայի անվնաս փոփոխությունները կարող են վտանգավոր հիվանդությունների ախտանշաններ լինել: Այս մասին գրել է «РИА Новости»-ն:
Մաշկաբանը պարզաբանել է, որ մաշկային տարբեր ախտանշանները կարող են խոսել ծանր հիվանդությունների մասին: Այսպիսով, մաշկի կարմրությունը և գրգռվածությունը կարող են ներքին օրգանների հիվանդությունների հետևանք լինել: Էկզեման կարող է վկայել ստամոքսի կամ աղիների խնդիրների մասին:
- Սա նախազգուշացնող ախտանշան է, որը կարող է խոսել նյութափոխանակության խանգարումների մասին, ինչպիսիք են՝ շաքարախտը և քաղցկեղը,- ասել է Ադլերը:
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել քորին, քանի որ այն կարող է առաջանալ առանց տեսանելի պատճառի: Ադլերը խորհուրդ է տալիս ցանկացած փոփոխության դեպքում դիմել բժշկի և հետազոտվել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը