Դոլարն ու եվրոն էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 29-ին, կազմել է 522.30 դրամ՝ նախորդ օրվա համեմատ անվազել է 0.95 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 639.82 դրամ (նվազել է 1.11 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 704.06 դրամ (նվազել է 5.10 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.10 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 432.91 դրամ, ոսկի՝ 31,485.62 դրամ, պլատին՝ 16,943.46 դրամ: