Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Քոչարյանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը՝ հղում անելով իր աղբյուրին:
Զրույցը տեղի է ունեցել անցած շաբաթ: Երկու նախագահները քննարկել են տարածաշրջանում ընթացիկ իրավիճակը՝ կապված անվտանգության հետ, ինչպես նաև Երևանի ներքաղաքական հարցերը:
Առանձին խոսվել է նաև Հայաստանի տնտեսական վիճակի մասին:
Զրույցը տևել է մոտ 1 ժամ: