Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
uncategorized

ԱԱԾ նախկին գնդապետներն ե՞ն հայտարարություն անում, որոնք 25-30 տարի մարդկանց գլխին գործ են սարքել․ Ն․Փաշինյան

Այդ էյֆորիայի պայմաննաերում մեր թիմը պարտվել է Կապանի քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝, ի պատասխան «Վազգեն Մանուկյանն ասում է, որ 2018-ին էյֆորիա էր, ընտրությունները կեղծելու հարկ չկար, իսկ հիմա Փաշինյանը կկեղծի ընտրությունները եւ նա չպետք է կազմակերպի ընտրություններ» հարցին։

«Մենք պարտվել ենք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում։ Էլի այլ ՏԻՄ ընտրություններում պարտվել ենք։ Սյունիքում երկու ուրիշ քաղաքներում, եւ ձեր նշած էյֆորիայի պայմաններում պարտվել ենք, եւ ոչ ոք չի կարող ասել, որ մենք մեկ քվեաթերթիկ կեղծել ենք։ Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզարշավի ժամանակ ասել եմ, միգուցե կոպիտ, որ մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց չենք կպնի ժողովրդի մեկ ձայնին։ Դա մեր քաղաքական ինքնությունն է։ Տեսեք՝ այսօր ինչ է տեղի ունենում․ մեզ ասում են՝ մենք ձեզ հետ խոսելու բան չունենք, մենք չենք առաջարկում մեզ հետ խոսել, մենք առաջարկում ենք ժողովրդի հետ խոսել։ Ժողովրդի հետ խոսելու բան ունե՞ք, թե՞ չունեք։ Ինչ ենք մենք առաջարկում, ընդդիմությունն ունեցել է բոլոր հնարավորությունները վարչապետի հրաժարականի շուրջ ժողովրդական զանգվածների գեներացիա ապահովելու համար, ունի լրատվամիջոնցեր, որոնք չունի կառավարությունը, ֆինանսական միջոցներ, որոնք չունի կառավարությունը, ունեն կազմակերպչական հսկայական ռեսուրսներ․ մենք տվյալներ ունենք, որ մարդկանց ասել են՝ հանրահավաքի չգաս՝ աշխատանքից կազատվես։ Բայց ակնհայտ է, որ այդ պահանջը հրապարակում չի արժանացել եւ չի արժանանալու ժողովրդական աջակցության։ Բայց ասում ենք, որ մեզ համար էլ է կարեւոր, որ գնանք ժողովրդի առաջ կանգնենք, մեր ասելիքն ասենք, իրենք էլ ասեն, այսինքն, ոչ թե անընդհատ հեղաշրջումների, ներքին բախումների սցենարներ մտմտանք, այլ գնանք ժողովրդին տանք էս իրավիճակը հանգուցալուծելու հնարավորություն։ Մենք ասում ենք, որ եթե ժողովուրդը որոշի՝ վարչապետը փոխվի՝ վարչապետը կփոխվի, եթե ասի, որ չպետք է փոխվի, ուրեմն չի փոխվի։ Եթե հավելյալ մեխանիզմներ են պետք, ուրեմն եկեք մտածենք։ Եթե պետք է փոխել ընտրական օրենքսգիրքը, եկեք փոխենք», ասել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասել է, որ եթե կառավարությանը չեն վստահում, ապա ընդդիմությանն ավելի շատ չեն վստահում․

«Հիմա մենք միայն ընդդիմության տեսակետների վրա պետք է հիմնվե՞նք, լավ, կառավարությանը չեն վստահում, բայց դուք ունեք ազդակ կամ ապացույց, որ ընդդիմությանը վստահում ե՞ն։ Ընդդիմությանն ավելի շատ չեն վստահում։ Եվ ես չգիտեմ՝ կառավարությանն ինչքան չեն վստահում, ընդդիմությանն ինչքան չեն վստահում, եթե վիզուալ տեսարաններ համեմատելու լինենք, այսօր կառավարությանը շատ ավելի շատ են վստահում, քան ընդդիմությանը։ Կամ եթե այդպես չէ, ասում եմ՝ եկեք գնանք արտահերթ ընտրությունների, երաշխավորենք մարդկանց ազատ կամարտահայտությունը եւ տեսնենք՝ ում ինչքան են վստահում», նշել է Նիկոլ Փաշինյանը։ 

Ի պատասխան Եռաբլուր այցի ժամանակ վարչական ռեսուրս կիրառելու մասին հարցին, Ն․Փաշինյանն ասել է․

«Ապացույց։ Չի կարող այդպիսի բան լինել։ Դուք լսել եք, որ որեւէ մեկին ասել են, դու երթի չգաս՝ քեզ աշխատանքից կազատե՞նք։ Փոխարենն ընդդիմության հանրահավաքին հրապարակային այդ մասին հայտարարել են։ Ընդ որում, մեզ մեղադրում են անհարկի մեղմ լինելու համար։ Մենք հնարավորություն տվեցինք, որ իրենք իրենց թեզն ապացուցեն։ Իրենք չկարողացան։ Եվ հակառակը, ի հայտ եկավ մի նոր ճգնաժամ։ Եվ դա շատ ավելի ծանր ճգնաժամ է։ Տեսեք հրապարակում հանրահավաք անող ընդդիմության պահանջներին աջակցող ինչքան հայտարարություն է եղել։ Ընդ որում, այդ հայտարարություններն արել են էլիտայի ներկայացուցիչները, եւ այս պրոցեսը բացահայտել է էլիտայի ճգնաժամը։ Այս պրոցեսը ցույց է տալիս, որ մինչեւ 2018-ը գոյություն ունեցող եւ դեռ գոյություն ունեցող էլիտան, վերնախավը կապ չունի սեփական ժողովրդի հետ։ Ոչ թե էլիտա է, այլ պսեւդոէլիտա, որն ունի կարգավիճակ, բայց չունի հեղինակություն։ Էդքան մարդիկ, էդքան ինստիտուտներ հանդես են գալիս վարչապետի հրաժարականի պահանջով, բայց մարդիկ դուրս չեն գալիս իրենց վերնախավի պահանջները պաշտպանելու, դա ինչ է նշանակում, դա նշանակում է պսեւդովերնախավի հանդեպ անվստահություն։ Ինչ-որ մարդիկ հայտարարություն են  անում, ցավալի է, բայց պետք է ասեմ, մարդիկ ասում են՝ ա՜, սրանք այն մարդիկ են, որ կաշառքով գնահատական են դնո՞ւմ։  Բոլորի մասին չի խոսքը, փառք աստծո, ոչ բոլորն են այդ դիրքորոշումով հանդես եկել։ Հա՜, սրանք է՞ն, որ գրագողությամբ թեկնածուական ու դոկտորական են պաշտպանել։ Հա՜, էս նրանք ե՞ն, որ բենթլի-շոուներ էին կազմակերպում, հա պարզ ա, իրանց էլ գիտենք, սրանք էն մարդիկ են, որ քիչ չի Բենթլի էին քշում էն պայմաններում․ երբ երկրում տեղի էին ունենում հայտնի իրադարձություններ, մի բան էլ էնպես են անում, որ բենթլիների համար հարկ չվճարեն եւ դրա արդյունքում զինվորի ու բանակի համար ծախսվող գումարները չլինեն պատշաճ մակարդակի վրա։ Բանակի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն ե՞ն հայտարարություն անում, հա՜, սրանք նրանք են, մարդիկ են ասում, որ զինվորի հացն են գողացել եւ իրենց համար դղյակներ ու բարեկեցություն են ապահովել, ԱԱԾ նախկին գնդապետներն ե՞ն հայտարարություն անում, նրանք 25-30 տարի մարդկանց գլխին գործ են սարքել։ Մարդիկ շատ հաճախ արդարացիորեն ասում են, թե պաշտոնական քարոզչությունը թեզերի հակազդեցություն չի գտնում, բայց նայեք գյուղերում, որ մարդիկ հավաքներ են անում, թե մարդիկ ոնց են հատ-հատ ջախջախում պսեւդոէլիտայի թեզերը։ Հայտնի ձայնագրություն էին հրապարակել, վեց միլիարդ տանք եւ այլն, դրանից ընդդիմությունը քարոզչական մեծ արշավ էր կազմակերպել, եւ ՀՀ մի քաղաքացի, չգիտեմ՝ որ մարզից ու որ գյուղից, որը մեկ նախադասությամբ ջախջախեց այդ ամբողջ քարոզչական արշավը։ Նա ասաց՝ 6 միլիարդ կար՝ բանակի վրա դնեիք, ինչի էիք գնացել, առեւտուր անում։ Դուք ասացիք, որ բանակն ամենավստահելի կառույցն էր, բայց հարց,  բանակը հզորացնելու համար վերջին 25 տարում մենք ամեն ինչ ե՞նք արել։ Մենք մեր երեխեքին, այդ նույն էլիտան, ազատել ենք բանակից, բայց բանակի կենացը խմել ենք, մեզ ասում են՝ էս 2,5 տարում էս չեք արել, էն չեք արել, ճիշտ են ասում։ Ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ»,նշել է Ն․Փաշինյանը։

Իսկ ո՞վ է մեղավորը, էլիտան արդեն անցյալ է, նա՞ է մեղավոր․ այս դիտարկմանն աձագանքելով Նիկոլ Փաշինյանն ասել է․ 

«Շատ են ասում, որ հեղափոխությունից հետո եկած իշխանությունը Արցախի հարցում ունեցել է բանակցային անհաջողություններ։ 1995թ․-ից տեղի է ունեցել բանակցային գործընթաց, ո՞վ կարող է մեզ ցույց տալ, թե 95-ից այս կողմ Հայաստանն ինչ հաջողություն է ունեցել։ Այդ ռետինը ձգվել, ձգվել է այդ բանակցային գործընթացում Արցախն ի՞նչ էր։ Բանակցային գործընթացը տարվել է այնպես, որ 7 շրջանը վերադարձվի Ադրբեջանին, որ Արցախը Հայաստան չէ, բա ինչ է։ 88-ին, որ շարժումը սկսվել էր, բա ինչի համար էր էդ շարժումը։ Որ Հայաստանի դիվանագիտությունը գնա 25 տարվա ընթացքում բոլոր թեզերից հրաժարվի՞։ 88-ից սկսվել է շարժումը, որն ունեցել է կոնկրետ բովանդակություն, դրանից հետո Հայաստանն անկախություն է ձեռք բերել, դրանից հետո ռազմական հաջողություն է ունեցել, զինադադար է կնքվել հաղթական պայմաններում, դրանից հետո սկսվել է բանակցային գործընթացը, որի էությունը եղել է հետեւյալը, Հայաստանը հրաժարվել է բոլոր այն թեզերից, որոնք եղել են շարժման հիմքում։ Մենք ինչի՞ համար ենք գնացել բանակցության, ժամանակ ձգելո՞ւ։ Այդ ժամանակն ինչքա՞ն է, որ կարելի է ձգել։ Կարելի՞ է անվերջ ժամանակ ձգել։ Դիվանագիտական հաջողությունն էն ա՞, որ ժամանակ ա՞ ձգվել։ Թող ոչ ոք հույս չունենա, թե ինքն էնքան խելոք ա եղել, որ ժամանակ ա ձգվել։ Պարզապես Ադրբեջանը պատրաստ չի եղել պատերազմի, եւ էն ընթացքում, երբ որ էստեղ դղյակներ էին կառուցվում, էնտեղ էլ էին դղյակներ կառուցվում, բայց էնտեղ կար նավթ, էստեղ չկար։ Էնտեղ զենք-զինամթերք էր ձեռք բերվում, ոչ թե 80-ականների, այլ ժամանակակից։ Պետք էր փորձել բանակցային գործընթացում շատ թե քիչ տանելի դիրքեր ունենալ։  Որովհետեւ բանակցային գործընթացը ժառանգել ենք մի դիրքում, որ պետք էր վերադարձնել 7 շրջանները, եւ դա Հայաստանը պաշտոնապես, հրապարակային ընդունել է, եւ Ղարաբաղի կարգավիճակի  հարցը բերվել է, դրվել մի կետում, որ կարող է անկախ կարգավիճակ ունենալ, եթե դրան համաձայնի Ադրբեջանը։ Որն, իհարկե, երբեք չի լինի։ Այո, մենք կարող էինք կանխել պատերազմը մոտավորապես այս նույն արդյունքներով, ներառյալ Շուշին։ Ես էդ բանավեճն ընդհանրապես չեմ հասկանում։ Բաներ կան, որ գուցե պետք չէր բացել, բայց եթե բանը եկել, հասել է էստեղ, կբացեմ․ Ամբողջ բանակցային գործընթացում առանցքային կետերից մեկը եղել է փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ․ չքննարկվող, անառարկելի։ Անառարկելի՛։ Սա նշանակել ա, որ Լեռնային Ղարաբաղի համար նախորոշվել ա Նախիջեւանի ճակատագիր։ Լավ, մինչեւ ե՞րբ ենք ձեւ անելու։ Լավ, եթե համաձայնեինք, որ փախտստականները վերադառնային Շուշի, 95 եւ ավելի տոկոս ադրբեջանական բնակչությամբ։ Փախստականների վերադարձի կետ կա, մենք էլ խնդիր ունենք Հադրութ վերադարձնել մեր հայրենակիցներին։ Մենք պիտի՞ փորձեինք դիմադրել եւ դիմակայել։ Որպեսզի մեր շահերը ավելի լավ պաշտպանվեին։ Պիտի՞ փորձեինք, թե՞ չէ։ Իմ կարծիքով՝ այո, միանշանակ։ Ունեի՞նք հնարավորություն, որ այդ շահերը պաշտպանվեին, այո, որովհեւտեւ ընդդիմությունն էլ ասում, որ այդ պատերազմը հաղթելու հնարավորություն կար,  ինչո՞ւ չհաղթեցինք այդ պատերազմը, լավ, չհաղթելու մասին չի խոսքը, այլ մեզ համար առնվազն շահեկան պայմաններով ավարտելու, իսկ ի՞նչ կապ ունեն այդ դրվագները, երբ գնում, մտնում են խրամատներ, ասում են՝ ծախած ա հողերը, Նիկոլը ծախել ա հողերը»,ասել է Ն․Փաշինյանը։