«Դե կտեսնես՝ 8-ից հետո ինչ կանեմ»․ վեճ «Ելքի» և ՀՀԿ-ի վստահված անձանց միջև (տեսանյութ, ֆոտո). Hraparak.am
Hraparak.am-ը գրում է.
Կենտրոնի՝ Մաշտոցի անվան համալսարանում տեղակայված 9/31 տեղամասում վաղ առավոտից քվեարկությունը բավականին լարված է անցնում։ Մասնավորապես, ինչ-որ մի պահից սկսել են կուտակումներ առաջանալ տեղամասում, խմբերով մարդիկ են սկսել գալ քվեարկության, որոնց, ըստ տեղամասի դիտորդների և «Ելք» դաշինքից վստահված անձ Մարինե Հովհաննիսյանի, ուղղորդում էին դրսից եկած մի կին և ՀՀԿ-ի վստահված անձը։
Ստորև ներկայացված լուսանկարներում պարզ երևում է, թե ինչպես են քվեախցից դուրս քվեաթերթիկը բացահայտ դնում ծրարի մեջ։ Թեպետ լուսանկարում պարզ չի երևում՝ որ ուժի թերթիկն է, բայց այդ տեսարանն արձանագրած մեր զրուցակիցներն ասացին, որ ՀՀԿ-ի քվեաթերթիկն է եղել, որտեղ նշում էր կատարված ՀՀԿ տարածքային թեկնածու Հակոբ Բեգլարյանի օգտին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: