Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք` ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանը.Հադրութի, Ասկերանի տարածքները վերադարձվելու են. Վիտալի Բալասանյան
Հադրութի, Ասկերանի եւ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները վերադարձվելու են ժամանակի ընթացքում, – ԱՀ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը` ավելացնելով, որ ոչ թե հույս է տալիս, այլ վստահեցնում է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվելու են:
Նա միաժամանակ նշել է, որ լինելու է սահմանների ճշտում, Արցախի կարգավիճակի հարցի հստակեցումը:
«Մենք չենք պարտվել, ծնկի չենք եկել», – հայտարարել է Վիտալի Բալասանյանը` ավելացնելով, թե ականատես կլինենք, թե շատ կարճ ժամանակահատվածում ինչ վիճակի մեջ է հայտնվելու Ադրբեջանի Հանրապետությունը:
«Փակագծեր չեմ բացելու, կտեսնենք, ինչ վիճակի մեջ է հատնվելու Ադրբեջանը, ղարաբաղերեն ասած`թամաշա ենք անելու», – նշել է նա: