ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ. «Շատ զգուշավոր» ընտրողներին երթուղայիններով ուղղորդված բերում են ընտրատեղամասեր
ArmLur.am-ի թղթակիցը Երևանի Սիլիկյան թաղամասի (3-րդ գյուղ) 6/43 և 6/44 ընտրատեղամասից հայտնում է, որ ընտրողների հոսքը դեպի տեղամաս այնքան շատ է, որ առկա են կուտակումներ: 6/43 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սուսաննա Նիկողոսյանի խոսքով՝ ստիպված են եղել ոստիկաններ կանչել, որպեսզի զսպեն մարդկանց կուտակումները եւ ընտրատեղամաս թողնեն երեք-երեք: Իսկ մեր այն դիտարկմանը, որ կուտակումների պատճառը հնարավոր է, որ մարդկանց միանգամից մեծ թվով ուղղորդված ընտրատեղամասեր բերելն է՝ հանձնաժողովի նախագահն միանշանակ տարակուսեց ասել, ըստ նրա՝ հիմնական պատճառը նոր ընտրակարգը լավ չի յուրացվել քաղաքացիների եւ շատ երկար ժամանակ է տևում, որ կարողանան ընտրություն կատարել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Տեսանյութը` Armlur.am-ի