«Լավ լուր». այսօր Գորիսի 12 տուն հանձնում ենք մեր եղբայր ադրբեջանցիներին, թքած Սյունիք-մունիքների վրա. մեր հեղափոխական աստվածն այդպես է ուզում
Հայրենակիցնե՛ր,
Եվս մի ուրախ լուր ունենք այսօր: Այսօր Գորիսի 12 տուն հանձնում ենք մեր եղբայր ադրբեջանցիներին: Բոնուսով: Մեր հեղափոխական աստվածն այդպես է ուզում:
Հանկարծ տանից դուրս չգաք: Մնացեք տներում: Փողոցում ստոր, տականք նախկիններն են, որոնք աթոռակռիվ են տալիս: Եթե դուրս գաք, անպայման նրանք են գալու իշխանության և շարունակելու են էլի թալանել երկիրը: Նրանք են գալու, որովհետև մենք ոչինչ ենք, մենք հոտ ենք, որ միայն հովիվի հետևից է քայլում: Ինքներս ո՞վ ենք, որ մեր ուզած իշխանությանը բերենք:
Մնացեք տներում, թող եղածը մնա: Նա ավելի լավն է, քան նախկինները: Նա երկիր չի թալանել, ընդամենը երկիրը վաճառել է թշնամուն, որն այդ մեր երկիրը հիմա նրանից լավ է ասֆալտապատում, լավ շենքեր արդեն կառուցում, բիզնես զարգացնում: Նստե´ք, թող հանկարծ կոռուպացված թալանչի պիցցայակեր տականքները չգան, որովհետև նրանք մեր սիրելի ադրբեջանցիներին ուտելու ու վայելելու բան չեն թողնի: Իսկ ներկաները կթողնեն: Ներկաները ամեն բան մեր սիրելի թշնամուն գեղեցիկ փաթեթավորմամբ ու առանց թալանելու են հանձնում: Չէ՞ որ կիրթ թշնամուն պետք է պարկեշտ տեսքով հողերը նվիրել:
Իմ իմաստուն հայ ժողովուրդ, մի երկու-երեք տարի փնտրենք լավ ղեկավար, մեր ճաշակով նոր հովիվ ու աստված, որ մեր սրտով այդ մարդուն բերենք իշխանության:
Իսկ մինչ այդ` թքած Սյունիք-մունիքների վրա: Հիմա Սյունիք էլ չենք գնա: Հետո՞: Երևանը մեզ բավարար է: Մի բուռ մարդ ենք, բա մեզ պե՞տք է մեր եղբայր թուրքերի պատմական հողերը, որ չենք ուզում տալ:
Մնա՛ տանը, իմ հայ ժողովուրդ: Կարևորը լուցկի ու նավթ գնեք: Շուտով պետք կգա, եթե նախանձ եք ու չար ու որոշեք ձմռանը դժբախտ ու դժգույն Կասկադի ձեր տներն էլ այրել:
Հայկ Մարտիրոսյանի էջից
Առավել՝ այստեղ