Պղնձի գինը ոչ մեծ աճ է գրանցում դոլարի թուլացման ֆոնին
Պղնձի գինը ոչ մեծ աճ է գրանցում դոլարի թուլացման ֆոնին: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է Փրայմը:
Comex բորսայում պղնձի մարտյան ֆյուչերսների գինն աճել է 0,11 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0,45 կգ) դիմաց հասնելով մինչեւ 3,5495 դոլարի:
Լոնդոնի մետաղների բորսայում չորեքշաբթի առեւտրի արդյունքներով մեկ տոննա պնձի գինն աճել է 1,25 տոկոսով՝ կազմելով մինչեւ 7843,5 դոլար, ալյումինի գինն աճել է 0,53 տոկոսով՝ մինչեւ 2006 դոլար, ցինկի գինը՝ 1,59 տոկոսով՝ մինչեւ մեկ տոննայի դիմաց 2819 դոլար:
Դոլարի փոխարժեքի թուլացումը մետաղը դարձնում է ավելի հասանելի ներդրողների համար: Այսպես, արժույթների զամբյուղում դոլարի ինդեքսը նվազել է 0,21 տոկսով՝ մինչեւ 90,23 կետ: