Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ (ուղիղ)
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Երեւանի տարբեր հատվածներից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 16ժ-ին նախատեսված է ընդդիմության հանրահավաքը:
Երթեր են մեկնարկել Մանկավրժկան համալսարանի մոտից եւ Բաղրամյան պողոտայից:
Հիշեցնենք, որ երեկ եւ այսօր ընդդիմությունը հայտարարել է դասադուլ եւ գործադուլ: Բացի այդ երեկվա հանրահավաքից հետո ցուցարարների մի մասը վրաններ է տեղադրել եւ գիշերել Հանրապետության հրպարակում: