2021 թվականին սահմանների բացման վերաբերյալ բժշկի կանխատեսումը
«Россия-1» հեռուստաալիքի եթերի ժամանակ, բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը կանխատեսել է՝ աշխարհը երբ կբացի սահմանները, որոնք փակվել են կորոնավիրուսային համավարակի պատճառով: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
Բժիշկը ռուսներին կոչ է արել հույս չունենալ, որ դա կլինի հաջորդ տարվա ընթացքում:
Մյասնիկովը հիշեցրել է, որ կորոնավիրուսն ալիքներով է ընթանում:
- Երեք ամիս ալիք չի լինի, իսկ հետո նորից կլինի... Ուստի, չեմ կարծում, որ համաշխարհային հանգստավայրերը զբոսաշրջիկների համար բաց են,- պարզաբանել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը